|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը 40 օրվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Նա այցելել է գիտնականների համար կառուցված նոր բնակելի համալիր. հայտնում է Вести.ру-ն:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս Կիմ Չեն Ընը չէր ներկայացել հանրությանը: Որոշ ժամանակ առաջ տեղական ԶԼՄ-ներից մեկը հաղորդել էր, որ նա գտնվում է հիվանդանոցում՝ ոտնաթաթի վնասվածքով: Սակայն ավելի ուշ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել նաև Կիմ Չեն Ընի հնարավոր ձերբակալության մասին: Իսկ Independent պարբերականը անգամ չէր բացառում նրա մահը: