Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրել է զանգահարել իրեն: Այդ մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով վերջերս այցելել էր Հյուսիսային Կորեա և հանդիպել երկրի առաջնորդի հետ. հայտնում է Лента.ру-ն:
Կիմ Չեն Ընը վստահեցրել է Ռոդմանին, որ չի ցանկանում պատերազմել ԱՄՆ-ի հետ: «Նա միայն մեկ բան է ցանկանում, որ Օբաման զանգահարի իրեն»,- ասել է բասկետբոլիստը:
Ռոդմանը նաև նշել է, որ Օբաման, ինչպես և Կիմ Չեն Ընը, սիրում են բասկետբոլը, և այդ ընդհանրությունը կարող է երկու առաջնորդների միջև երկխոսության ելակետ դառնալ: