Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 28-ին, ժամը 23:58 ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում՝ հանրակացարանների մոտակայքում, Volkswagen Golf մակնիշի 35 AR 802 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղղևորներ՝ 1996 թ. ծնված Ա. Պ.-ը, 1976 թ. ծնված Գ. Գ.-ը և 1998 թ. ծնված Մ. Խ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: