Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZD 718 (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ք.) և ՎԱԶ 2107 մակնիշի 550 LL 03 պետհամարանիշներով (վարորդ` 1983 թ. ծնված Վ. Լ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ք.-ը և Վ. Լ.-ը դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները: