|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բելառուսի Գոմելի շրջանի Բուդա-Կոշելյովո քաղաքում հարսանիքը ողբերգական ավարտ է ունեցել: Ամուսինը սպանել է կնոջն ամուսնական առաջին գիշերը՝ ծխելու պատճառով. հայտնում է Белта-ն:
Զույգը, որը քաղաքացիական ամուսնությամբ է ապրել մոտ տասը տարի, որոշել է օրինականացնել հարաբերությունները: Հարսանիքից հետո ամուսինների միջև վեճ է ծագել: Տղամարդը կնոջը տեսել է ծխախոտով, սակայն մինչ այդ նրանք պայմանավորվել էին, որ կինը դադարելու է ծխել: Ամուսինը վերցրել է զենքը և կրակել:
Նա 14 տարվա ազատազրկման է դատապարտվել: