|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բելառուսն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում. նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Բելառուսի դիրքորոշումն այդ հարցում մնում է անփոփոխ։ Հակառակ դեպքում ես չէի մեկնի Վրաստան»,- ասել է նա։
Լուկաշենկոն այսօր պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: Դա Բելառուսի նախագահի առաջին այցն է Վրաստան երկու երկրների անկախության ընթացքում։