Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանացի լրագրող Յուրգեն Տոդենհոֆերն այն քչերից է, եթե ոչ միակը արեւմտյան լրագրողը, որ եղել է «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերադարձել ողջ ու նյութերով. հայտնում է է Euronews-ը:
Նա 10 oր անցկացրել է ծայրահեղականների հետ` նրանց հետ երկարատեւ նամակագրության արդյունքում ձեռք բերելով անվտանգության եւ աշխատանքային պայմանների ապահովման երաշխիքներ: Տոդենհոֆերն այցելել է գրոհայինների կողմից վերհսկվող` Սիրիայի եւ Իրաքի բնակավայրեր: Նրա հիմնական նպատակը եղել են հարցազրույցները հայրենակիցների հետ, ովքեր արեւմտյան մի շարք երկրների նախկին քաղաքացիների հետ կռվում են ծայրահեղականների շարքերում:
Գերմանացի լրագրողը հանդես է գալիս ի պաշտպանություն ոչ ծայրահեղ իսլամի եւ համարում է, որ ահաբեկչությունն Արեւմուտքի, առաջին հերթին` ԱՄՆ-ի «զավակն» է:
«Վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի իսլամական երկիր չի հարձակվել արեւմտյան երկրի վրա: Մենք պարտավոր ենք բացատրել, թե ինչո՞ւ էինք պատերազմներ մղում Աֆղանստանում, Իրաքում եւ Լիբիայում: Խոսելով ԻՇԻՊ-ի ի հայտ գալու պատճառների մասին` ստիպված ենք հիշել, թե երբ այն ձեւավորվեց: Դա տեղի ունեցավ 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ ամերիկացիները մտան Բաղդադ: ԻՇԻՊ-ը Ջորջ Բուշ-կրտսերի «զավակն» է: Այն ողջ կատաղությունը, որ այժմ թափվել է մեզ վրա, հենց մեր պատերազմներն են, որ վերադարձել են մեզ բումերանգի պես»,- ասում է գերմանացի լրագրողը:
Ըստ նրա` այդ կազմակերպություններն ավելի ուժեղ են, քան արեւմտյան քաղաքական գործիչները: «Ռմբակոծել միլիոնանոց քաղաքներ, որտեղ ամենաշատը 5 հազար գրոհային կա, դա հսկայական զոհերի տանող ճանապարհ է: Դա միայն կուժեղացնի ահաբեկչությունը, սակայն չի օգնի հաղթել ԻՇԻՊ-ին»,- համոզված է Տոդենհոֆերը: