Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 7-ին` ժամը 20.02-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի 15 SS 255 (վարորդ` 1976 թ. ծնված Ա. Մ.) և «ԳԱԶ-52» մակնիշի 19 FL 947 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Գ.): Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը` Ա., Կ. (ծնված 1968 թ.) և Ս. (ծնված 1952 թ.) Մ.-ները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Կ. և Ս.Մ.-ների առողջական վիճակը` ծանր: