Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ պաշտպանության բանակում նոյեմբերի 19-ի գիշերը տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի 4 վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին ԵՐԿԻՐի թղթակցին տեղեկացրել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Վիրավորներից մեկի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսի վիճակը համեմատաբար լավ է:
Չնայած միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ սուղ է, քանի որ նախաքննություն է իրականացվում, Ղարաբաղի տարբեր շրջանակներում արդեն խոսում են որոշ մանրամասների մասին: Ըստ այդ զրույցների, ինչն ի դեպ, պաշտոնապես էլ է հայտարարվել, միջադեպը հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունք չէ: Պարզվում է, որ այն սովորական վիճաբանության արդյունք է. տղաները ցերեկով ինչ-որ հարցի շուրջ վիճել էին, եւ ըստ ամենայնի նեղացրել մեկին, իսկ վերջինս էլ երեկոյան որոշել է վրեժ լուծել, ինչի արդյունքում էլ 4 հոգու սպանել է, 3-ին վիրավորել, իսկ հետո էլ ինքն իրեն կրակել, սակայն վիրահատության արդյունքում նա ողջ է մնացել: Հիշեցնենք, որ սա պարզապես այն վարկածն է, որը շրջանառվում է հասարակության շրջանում:
Ինչպես մեզ հոսպիտալում տեղեկացրեցին` կրակողի վիճակը միջին ծանրության է: Մեր տվյալներով` զոհվածներից եւ վիրավորներից մեկական զինվոր ԼՂՀ Մարտունու շրջանից են: