Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում:
«Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ Արմենչիկը, արդեն գրել է իր հրաժարականի դիմումը: Խնդիրն այն է, որ վերջինս այլևս չի ուզում աշխատել կառավարությունում: Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տանում Արմեն Գևորգյանի հեռանալու փաստը: Նրա հանձնարարականով՝ Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գևորգյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները: Սակայն Գևորգյանը պնդել է հրաժարականի մասով, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, և չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում: Արմեն Գևորգյանի փոխարեն այժմ նոր մարդիկ են փնտրվում»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: