Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ ազատման հիմքում դրված պատճառները պետք է որեւէ կերպ արտացոլված լինեին իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։
Նա նշեց, որ տեսչությունը ղեկավարելու ընթացքում իր աշխատանքից որեւէ դժգոհություն չեն հայտնել կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել։
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ ոչ միայն Ամուլսարի խնդրի, այլ առհասարակ կան սկզբունքային տարաձայնություններ շատ կարեւոր հարցերի շուրջ, որոնց մասին նա չբարձրաձայնեց։
«Իմ աշխատանքը եղել է հրապարակային, ազատման մեջ չէին գրելո՝ւ այդպես ենք ուզել, այդպես ենք արել»,– նկատեց նա։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ կառավարության կադրային նշանակումները եւ ազատումները միտված են ավելի բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը եւ առաջադրված նպատակների իրականացմանը։
Այս հայտարարությանը Արթուր Գրիգորյանը Civilnet.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ եթե Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից ազատում են հենց այս փուլում, ապա առկա սկզբունքային տարաձայնությունների մասին պետք է խոսել հենց հիմա։ «Շատ ազնիվ կլինի մատնանշել քաղաքական նպատակահարմարության հարցը, ոչ թե մասնագիտական որակների մասին տարբեր ձեւակերպումներ տալ»,– շեշտել է նա։
Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ ազատումից մեկ շաբաթ առաջ նրան փոխանցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունը աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին, ինչը Գրիգորյանը չի արել։ Այնուհետեւ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը։ «Երբ վարչապետը Հայաստանում չէր, ես չէի կարող ակնկալել, որ այդպիսի որոշում կհրապարակվի։ Մենք աշխատանքային խորհրդակցություն էինք վարում, երբ իմ խորհրդականը զանգահարեց եւ ասաց, որ կառավարության կայքում այսպիսի բան է դրված»,– նշել է նա Civilnet.am-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Արթուր Գրիգորյանը մինչեւ այդ պաշտոնին նշանակվելը ակտիվորեն պայքարել է, որ Ամուլսարը հանք չդառնա։ Օրերս հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը նրան այդ պաշտոնից ազատելու մասին։