կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 11:53
Տարածաշրջան

Հալեպից Հայաստան արտագաղթած հայերը. Agos (ֆոտոշարք)

Հալեպից Հայաստան արտագաղթած հայերը.  Agos (ֆոտոշարք)

Մարտ ամսին «Էլ Նուսրա» ծայրահեղ իսլամիստական խմբավորման՝ Քեսաբում իրականացրած հարձակումների հետևանքով հայերը ստիպված եղան լքել իրենց հողերը. գրում է«Ակօս»-ը:

 

Նրանցից ոմանք, ովքեր ապաստան գտան Վաքըֆլը գյուղում (Թուրքիայում միակ հայկական գյուղը.-խմբ.), ամիսներ առաջ վերադարձան Քեսաբ, իսկ մյուսները գնացին Լիբանան:

 

Իտալացի ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիգլիան լուսանկարել է հարձակումից հետո Հայաստան արտագաղթած հայերի կենցաղը: «Հայրենի հող» անունով ֆոտոշարքում տեղ գտած լուսանկարներում ներկայացվում են կյանքից դարձյալ կառչելու ջանք գործադրող մարդկանց դիմանկարներն ու պատմությունները:

 

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները:

 

 

(Վահե Սոմոջլյանը ծնվել է 1935 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում հիմնված փախստականների ճամբարում: Նա 20 տարի տեղեկություններ է հավաքում Սիրիայի հայ քրիստոնյա համայնքի վերաբերյալ:)

 

(Հ.-ն «Էլ Նուսրա»-ի և Ասադի զորքի միջև պատերազմից փրկված հայերից մեկն է: Պատերազմի ընթացքում ողջ մնալու համար երկու օր շարունակ փակվել է տանը: Մարտի 24-ին ապահով տարածք հասնելու համար 5 ժամ քայլել է:)

 

(Ղարաբաղի ճանապարհին)

 

(Քեսաբի հարձակումներից փրկված մի փախստական. պատմում է, թե ինչպես է իրականացել հարձակումը:)

 

(Քեսաբից գաղթած ընտանիքի սիրիական անձնագիրը)

 

(Որոշ փախստականներ ապրում են Երևանի ծայրամասերում գտնվող` ապաստարանի տեսքով կառույցներում:)

 

(Սիրիահայերի ասած՝ «Նոր Հալեպ»-ը՝ Հայաստանի Աշտարակ շրջանում: Միջին և բարձր հնարավորությունների տեր մարդկանց համար շինարարությունը շարունակվում է:)

 

(Ղարաբաղի Քաշաթաղ շրջանում գտնվող Բերձոր գյուղում ապրում են սիրիահայ շատ փախստականներ:)

 

(Ղարաբաղի Քաշաթաղ գյուղում ապրող փախստականները:)

 

(Նախորդ սեպտեմբերին Հալեպից Երևան գաղթած Գևորգ Հալլաճյանը, իր երեք երեխաներին պահելու համար աշխատանք չգտնելով, հեռացել է մայրաքաղաքից: Հալլաճյանն այժմ ապրում է Ղարաբաղի փոքր գյուղերից մեկում`Կովսականում:)

 

(Օրըստօրե  սաստկացող հարձակումների պատճառով  7-ամյա Իվան Հովհաննիսյանի ընտանիքը նախորդ սեպտեմբերին արտագաղթել է ծննդավայր Հալեպից: Իվանն այժմ ապրում է Երևանի ծայրամասերից մեկում:)

 

(Հալեպի Ազիզիե թաղամասում բնակված Սամվելյանների ընտանիքը: Մեծ մայր Մարին Սիրիայի հայտնի ոսկերիչներից մեկն էր:)

 

(23-ամյա Րաֆֆին Սիրիայի՝ Թուրքիային հարևան Քամիշլի շրջանից է: Պատերազմի ժամանակ Ասադի զորքին չմիանալու համար ընտանիքի հետ Հայաստան փախած այս երիտասարդը սկզբում գնացել է Երևան, սակայն, աշխատանք չգտնելով, հաստատվել Ղարաբաղի Բերձոր գյուղում:)

 

(Հալեպցի այս երիտասարդը Սիրիայում իր ընտանիքի ապրուստն ապահովում էր պատշարի աշխատանքով: Այժմ Ղարաբաղի Բերձոր գյուղում նա զբաղվում է խեցեգործությամբ:)

 

(Հալեպցի Եղսբեդ Չլիլինգիրյանը Հայաստան է եկել սիրիական պատերազմի սկզբին:  Այժմ նա իր դստեր և թոռան հետ ապրում է Երևանում:)

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի