|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել, իսկ հիմա սպառնում է իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:
Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:
Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։
Իր ագրեսիվ փոքրամասնությանը եւս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։
Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում`մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»,- գրել է Զոհրաբյանը:
