Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Նախկին ՀՀ վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, պատասխանելով yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք համաձայն է Հովիկ Աբրահամյանի կողմից ԵՏՄ անդամ երկրների վարչապետերին արված այն առաջարկությանը, որ ռազմավարական կարևոր ապրանքների առևտրի գործընթացում հաշվարկն արվի ռուբլիով, այլ ոչ թե դոլարով, պատասխանեց. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ առաջարկ է արել, որովհետև լիքը ռուբլի ունենք. ամենաէժան ռուբլին այսօր Հայաստանում է: Եվ այդ առաջարկությամբ նա ռուսներին անհարմար դրության մեջ է դրել, որովհետև ռուսները, որ այդքան քննադատում են ամերիկացիներին, հիմա հրաժարվում են ռուբլիով ապրանք վաճառելուց: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարողանա չորով մերժել, որովհետև այդ դեպքում պետք է բացատրություն տա` ինչու է մերժում»:
Հարցին` այդ գործընթացը կարո՞ղ է տանել ԵՏՄ երկրների համար միասնական արժույթի ձևավորմանը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վարչապետն իր առաջարկն արել է միասնական արժույթ ստեղծելու մասով: Ճիշտն ասած` ես չգիտեմ այդ գործընթացների վերջն ինչ կլինի»: