կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 15:51
Քաղաքական

Չպետք է ուշ ժամի հրավառություն լինի, և վերջ. վարչապետը խիստ նկատողություն արեց

Չպետք է ուշ ժամի հրավառություն լինի, և վերջ. վարչապետը խիստ նկատողություն արեց

Այսօր կառավարության նիստում բանավեճի առարկա դարձավ ապօրինի հրավառությունների հարցը: Նախ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարձրացրեց այդ խնդիրը` ասելով, որ ուշ ժամերին հրավառության կանխարգելման խնդիրը այդպես էլ չի լուծվում:

Վարչապետը դեմ էր, որ այդ հարցը մանրակրկիտ քննարկվի կառավարության նիստում, քանի որ համարում էր, որ այդ հարցն արդեն իսկ օրենքով լուծված է, մնում է, որ համապատասխան թաղամասերի ոստիկանական բաժանմունքներն իրենց գործը իրականացնեն, հայտնաբերեն օրենքի խախտում թույլ տվածներին, տվյալ դեպքում` հրառավություն իրականացնողներին:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը մինչև տեղ է հասնում, հրավառություն իրականացնողներն արդեն անհետացած են լինում, ուստի դժվար է լինում նրանց հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել:

Վարչապետը սկզբում կատակեց այս թեմայով` ասելով, որ թող հայտարարեն` հրավառություն իրականացնողները մնան իրենց տեղերում, մինչև ոստիկանները ժամանեն, ապա զայրացավ` ասելով, որ չի կարող այդ հարցը հանրության առաջ քննարկվել այն կոնտեքստում, որ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել չթույլատրված ժամերին հրավառություն իրականացրած մարդկանց:

«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլն, այդպես չի կարելի: Չպետք է լինի հրավառություն, և վերջ: Այդպես էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, ընտրակաշառքները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: