|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման` 2016-2020 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Նախարարը շատ երկար ու մանրամասն ներկայացրեց հարցը՝ թվարկելով բոլոր ընթացակարգերը:
Կարեն Կարապետյանը հարցրեց. «Այս ընթացակարգերը մինչ այս գոյություն չունեի՞ն»: Նախարարը պատասխանեց, որ եղել են, սակայն կան նաև նոր իրավահարաբերություններ:
Մշակույթի նախարարը կրկին երկար ու մանրամասն ներկայացրեց վարչապետի հարցի պատասխանը: Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ես առաջարկում եմ զեկուցողներին` քանի որ անցնում ենք համապատասխան ատյաններ, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»: