կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 14:39
Քաղաքական

Էս որոշումների կատարումն արագ ավարտեք. վարչապետը նկատողություն արեց

Էս որոշումների կատարումն արագ ավարտեք. վարչապետը նկատողություն արեց

Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց որոշում` Տավուշի մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով Տավուշի մարզպետարանին 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոդի հաշվին 2015 թվականին հատկացնել 25,000.0 հազար դրամ գումար, որից 23,850.0 հազար դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով, իսկ 1,150.0 հազար դրամը՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:

«Պարո\'ն վարչապետ, խնդրին Դուք քաջատեղյակ եք, եղել եք Տավուշի մարզում, գյուղացիները դիմել են Ձեզ, որ կամրջի բացակայությունը իրենց տեղաշարժը դարձրել է անհնար: Այս կամրջով հնարավոր կլինի գյուղացիներին օգնել»,- ասաց Վաչե Տերտերյանը:

Վարչապետը արձագանքեց` ասելով, որ դա շատ կարևոր նախագիծ է, հարկավոր է այդ հարցին արդարացի լուծում տրվի:

Մեկ այլ հարցով Վաչե Տերտերյանը խնդրում էր կառավարությանը` հաստատել որոշման մեջ փոփոխություն: Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց` ասելով. «Քանի անգամ արդեն ասել եմ` էս որոշումների կատարումն արագ ավարտեք, տարին ավարտվում է: Չորս ամիս է` մենք հրատապ ենք ճանաչել այդ հարցը և գումարներ ենք հատկացրել»: