|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակը» գրում է.«Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետն իր օգնականի ներկայությամբ ընտանիքին խոստացել է տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա: Սակայն հետո խոստացված գումարն աստիճանաբար նվազել է և դարձել 360 հազար, որն էլ, ինչպես «Ժամանակին» ասաց հերոս զինվորի հայրը, չի տրամադրվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: