Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հյուրընկալվել է BBC World-ի «Hardtalk» հաղորդմանը:
Ըստ AA-ի՝ Յըլդըրըմը անդրադարձել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը՝ մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Անգլիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի հասցեին:
Նրա խոսքով՝ Անգլիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի ընթացքում Քեմերոնը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ մի շարք հայտարարություններ է արել:
«Երանի նա Թուրքիային չօգտագործեր այս արշավի համար: Երանի նա անկողմնակալ լիներ, գուցե այդ ժամանակ արդյունքը տարբեր կլիներ»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Անդրադառնալով նաև Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնին՝ Յըլդըրըմը նրա կողմից արված հայտարարությունները «դժբախտություն» է որակել:
«Պապն էլ թուրք է»,- Յըլդըրըմը հիշեցրել է Ջոնսոնի ծագման մասին, ում պապը՝ Ալի Քեմալը՝ Օսմանյան կայսրության կրթության վերջին նախարարն է:
Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ Ջոնսոնը իր պապի հիշատակին «կջանա թուրքերի սիրտը շահել»:
«Իհարկե, նա մեզ հիասթափեցրել է: Ինչ ասեմ նրան, թող Աստված նրան հետ պահի սխալներից: Աստված տա՝ այսուհետ նման սխալներ չանի: Հուսանք՝ նա կջանա թուրքերի սիրտը շահել, բայց արշավն արդեն ավարտվել է: Հանրաքվեն տեղի ունեցավ: Այս պահին կարիք չկա դրան անդրադառնալ: Եղավ-անցավ»,-ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետը հաղթել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծության մրցույթում՝ գրելով Էրդողանի և այծի միջև սիրո մասին: