|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հերոս Գեւորգը հետնորդ ունի: Գյումրու ծննդատանն այսօր լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին գյումրեցի Մկրտչյանները կոչել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գեւորգ Վարդանյանի անվամբ: Tsayg.am_ից տեղեկանում ենք, որ Գեւորգը ծնվել էր Ռուսաստանի Դաշնությունում: Ինքնակամ վերադարձել էր հայրենիք ու մեկնել ծառայության: Նա թշնամու գնդակից ընկավ Թալիշում: Փոքրիկների ծնողներն անձամբ Գեւորգին չեն ճանաչել, սակայն հպարտանում են նրա սխրանքով: Երեխաները չորս քույր ունեն: Հայրն իր երազանքը կատարված է համարում` տղաներ է ունեցել հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Նորածիններին են այցելել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչները, աչքալուսանք տվել ծնողներին, մանկասայլակ ու այլ նվերներ հանձնել: