|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոչ իշխանական երեք ուժերի կազմակերպած` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին «Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության կապկացությամբ խնդիրներ չկան, սակայն դա հստակ կորոշվի հոկտեմբերի 9-ին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ այս պահին դեռևս որոշում չկա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյնաի մասնակցությանը, ապա դա չհաջողվեց ճշտել, քանի որ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին:
Ուշագրավ է, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարել էր. «Այն, որ լիդերները լինելու են հանրահավաքին, միանշանակ է: Մենք այս պահին քննարկում ենք, թե առաջնորդները որ պահին են միանալու հանրահավաքին»:
Մեր տեղեկություններով` հանրահավաքին «որ պահին միանալ»-ը կախված է հանրահավաքին եկած մարդկանց թվից: Գագիկ Ծառուկյանի պատկերացրած «շատ»-ի դեպքում նա այդ օրը հարթակ կբարձրանա, Ծառուկյանի մասնակցության դեպքում` Տեր-Պետրոսյանը եւ Հովհաննիսյանը եւս: