|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անգլիական The Times թերթը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին հոդված է հրապարակել՝ նշելով, որ, չնայած անվճար ավտոբուսների առկայությանը, Էրդողանի «Այո» հանրահավաքին մասնակցողների թիվը քիչ է:
Թերթը նշել է, որ Էրդողանի ելույթի ընթացքում մարդիկ սկսել են լքել հանրահավաքի վայրը:
The Times-ը նաև ուշադրության է արժանացրել այն փաստը, որ թուրքական իշխանությունները հավասար հարթակ չեն տրամադրում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներին:
Նման հոդված է հրապարակել նաև BBC-ի թուրքական ծառայությունը: Հաննա Սմիթի հոդվածում նշվել է, որ, չնայած Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, թե հանրահավաքին մասնակցել է 2 միլիոն մարդ, իրականում այդ թիվը եղել է մոտ 100.000: