կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-26 13:37
Սպորտ

Ըմբշամարտ. ազատ ոճայինները Վլադիկավկազից կվերադառնան 1 ոսկե և 1 արծաթե մեդալով

Ըմբշամարտ. ազատ ոճայինները Վլադիկավկազից կվերադառնան 1 ոսկե և 1 արծաթե մեդալով

Երեկ Վլադիկավկազում ավարտվեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների 36-րդ խաղարկությունը՝ ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր ավանդական մրցումը: Այս ստուգատեսին Ռուսաստանի ըմբիշներից բացի մասնակցեցին ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սլովակիայի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի 250 մարզիկներ: 

 

Մրցաշարի երկրորդ օրը պարգևները խաղարկվեցին 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած ըմբիշներից երեկ մրցագորգ ելան Գրիգոր Գրիգորյանը, Գևորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Արման Մկրտչյանն ու Խաչիկ Շառոյանը (երկուսն էլ 86 կգ), Վիկտոր Կազիշվիլին (97 կգ) և Հարություն Դիլբարյանը (125 կգ): Նրանցից առավել հաջող Կազիշվիլու ելույթն էր, ով երկու հաղթանակ տոնելուց հետո պարտվեց ու դուրս մնաց հետագա մրցապայքարից:


Մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի պատվիրակները անմասն մնացին խաղարկվող պարգևներից ու բավարարվեցին ստուգատեսի առաջին օրվա 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանի և Արտակ Հովհաննիսյանի նվաճած համապատասխանբար ոսկե և արծաթե մեդալներով:

 

Ստուգատեսի երկրորդ օրը ըստ քաշային կարգերի Անդիևի գլխավոր մրցանակակիրներ դարձան.

 

74 կգ՝ Մուսա Բազիև, Չեչնիա, 86 կգ՝ Ջաբրաիլ Յասաև, Չեչնիա, 97 կգ՝ Բատրազ Գազաև, Ալանիա, 125 կգ՝ Սոսլան Գագլոև, Սլովակիա:

Հիշեցնենք, որ մրցաշարի 1-ին օրը բացի Գարիկ Բարսեղյանից մյուս քաշային կարգերում հաղթողներ էին դարձել. 
61 կգ՝ Ացամազ Կոնիև, Ալանիա, 65 կգ՝ Ռուսլան Պիլև, Ուզբեկստան, 70 կգ՝ Մահոմեդ Սաիպով,Դաղստան:

 

Աղբյուր՝ Wrestling.am