|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, և, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգներին, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ:
Ամենայն հավանականությամբ ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երևանյան վերադասին՝ Վահե Ղուկասյանին «Նուբարաշեն» ՔՀԿ տեղափոխել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում