Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ծանր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդին՝ Նիկոլայը (Կոլիկ): Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Ըստ գյումրեցիների՝ ծեծկռտուքի պատճառը Վարդան Ղուկասյանի կրտսեր աղջիկն է, որին «հավանել է» Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի որդին: Սակայն սա ամենեւին էլ դուր չի եկել աղջկա եղբայրներին:
Համաձայն այդ զրույցների՝ մանկատան տնօրենի՝ Անահիտ Կարապետյանի որդին ԲՀԿ-ական է, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանն ասել է. «Իմ տղան հեռու է նման բաներից: Նա ամբողջ օրն իմ կողքին է, աշխատում է: Սխալ են Ձեր տեղեկությունները: Ճիշտ է՝ նա ԲՀԿ-ական է, բայց ոչ մի կապ չունի ՀՀԿ-ականի հետ: Նա բացարձակ ամեն ինչից հեռու է: Եթե իմ տղան լիներ, ես մտահոգված կլինեի ու հաստատ Ձեզ այդ մասին կասեի»:
Կոլիկն էլ ոստիկանությանը ցուցմունք է տվել եւ ասել, որ իր գլխին սառույց է ընկել: