Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Aparaj.am-ը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքների կրոնական առաջնորդներին, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին:
Միացյալ նահանգների նախագահը նշել է, որ իր երկիրը կարեւոր է համարում Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների պատմական դերն ու քրիտոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների պաշտպանությունը: Նախագահը նաեւ վերահաստատել է իր եւ իր երկրի հանձնառությունը՝ հակազդելու «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքին:
Օբաման իր խոսքում ասել է, որ իսլամիստների դեմ պայքարում Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի զինված ուժերի եւ տարածաշրջանի այլ գործընկերների հետ եւ կնպաստի տարածաշրջանի կայունացմանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը:
Հիշեցնենք, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղ իսլամիստների թիրախ են հանդիսանում այնտեղ բնակվող քրիստոնյաները և կրոնական այլ փոքրամասնություններ, ինչի պատճառով հազարավոր քրիստոնյաներ լքել են իրենց բնակավայրերը: