|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մուշում հայերի համերաշխության, սոցիալական և զբոսաշրջության «Տարոն» միությունն է հիմնվել:
Ըստ Haberler-ի՝ միության պաշտոնական բացմանը ներկա է եղել Ֆրանսիայից ժամանած Օբսեթ Բաթփինյանը:
«Մեր երեխաները չէին հավատում, որ նախկինում մենք այստեղ էինք ապրում: Ծնողներս միշտ ասում էին՝ «եթե մի օր գնաս Մուշ, ազատ գնա»: Այս իսկ պատճառով շատ երջանիկ եմ: Վարդո շրջանին կից Չայչաթը գյուղն իմ հոր և մեծ հոր գյուղն է: Նրանք տարիներ առաջ այդ գյուղում են ապրել»,- ասել է նա:
Միության անդամներից Արմեն Գալստյանը հայտնել է, որ միության նպատակը երկու ժողովուրդների եղբայրությանը նպաստելն է, և չկա այլ նպատակ:
Միության բացմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մուշի մասնաճյուղի նախագահ Իսմայիլ Ադանուրն ու բազում այլ հյուրեր: