|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ երեկ Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։
Վերջնական արդյունքներով 3-րդ մրցանակային տեղը գրավեց 9-րդ դասարանցիների հավաքական «ՍՕՍ» թիմը, 2-րդ տեղում էր 10-րդ դասարանցիների «ՀՀ թիվ 1 ջոկատը», իսկ 1-ին պատվավոր հորիզոնականում` 11-րդ դասարանցիների «Ժառանգներ» թիմը։ Մասնակիցները պարգևատրվեցին դպրոցի տնօրինության և ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:
Մրցաշարից հետո կայացած հիմնադիր ժողովում որոշում է կայացվել ստեղծել Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա։ Երեխաների առաջարկությամբ` միաձայն ասոցիացիայի պատվավոր նախագահ է ընտրվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։