կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 15:52
Արցախ

Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ

Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ

Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ:

 «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Անդրանիկ  Սաֆարյանն  ասել է, որ  իրենք  նախօրեին    պուրակում    տնկել  են  մոտ  400  բարդու   ծառեր:
 
Ծառատունկին   մասնակցել  են  Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայության  տնօրեն, գեներալ-լեյտենանտ  Լևոն  Մնացականյանը, զինվորականներ, Մեխակավանի   բնակիչներ, Արցախի  պետական  համալսարանի մի  խումբ  ուսանողներ  և  այլք:
 
Անդրանիկ Սաֆարյանի  խոսքով՝ ապահով լինելու  համար  պուրակի   տարածքն  ամբողջությամբ   ցանկապատվել է: Հետագայում   պուրակում   տեղադրվելու  են  նստարաններ  և   տնկվելու են   բազմերանգ   ծաղիկներ, որպեսզի  համայնքի  բնակիչներն  իրենց  հանգիստն  անցկացնեն  այդտեղ:
 
Միջոցառմանը   Հադրութի «Դիզակ» համույթը, շրջկենտրոնի և   Մեխակավանի   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնների  սաները  հանդես  են  եկել   համերգային    ծրագրով:
 
Ծառատունկից  հետո Արցախի  թեմի  առաջնորդ Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը  և  Լևոն  Մնացականյանը   եղել   են  նաև
Մեխակավանի   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնում, ծանոթացել   շենքային  պայմաններին  և   կրթօջախի  երեխաների   ձեռքի  աշխատանքներին:

Նշենք, որ   Մեխակավանի    ՄՊՍ  կենտրոն  է    հաճախում   շուրջ    145   սան: