|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և այնտեղ քննարկումներ են լինելու սեպտեմբերի 19-22-ին: Այնուհետև պատրաստ կլինի հայեցակարգի վերջնական նախագիծը, որն էլ հոկտեմբերի 15-ին կներկայացվի նախագահին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Նրա խոսքով, քննարկումները թեև ակտիվ են եղել, չեն եղել կիսադատարակ դահլիճներ, ինչպես նշվեց լրագրողներից մեկի հարցում, այնուամենայնիվ, սպասվում էր, որ քննարկումները պետք է լինեին ավելի խորն ու ընդգրկուն:
Մինչ այս քննարկումներին մասնակցել են նաև քաղաքական ուժերը, և, ընդհանուր առմամբ, դեմ չեն եղել սահմանադրական բարեփոխումների միջոցով խորհրդարանական կառավարման կարգի հաստատմանը: Սակայն ունեցել են որոշակի վերապահումներ:
Մասնավորապես նշվում է, որ նման փոփոխությունները կատարելու հարմար ժամանակը չէ և որ դա ապահովելու է ներկայիս իշխանությունների վերարտադրությունը:
Գ. Դանելյանը սակայն նշեց, որ եթե համեմատում ենք գործող սահմանադրությունն ու նոր հայեցակարգը, ապա դրանով իշխանբության վերարատդրման համար ընթակարգերը դյուրին չեն. «Եթե կա քաղաքական ուժ, որը վստահ է, թե հաջողության է կանոների փոփոխման դեպքում կհասնի հաջողության, ապա սա հենց իրենք անհրաժեշտ նախագիծն է»:
Բանախոսը նշեց նաև մի քանի փոփոխությունների մասին, որոնք նախատեսվում են հայեցակարգով: Մասնավորապես` երբ պետությունը միանում է այս կամ այն միջազգային կառույցին կամ պայմանագրին, որը կարող է սահմանափակել պետության ինքնիշխանությունը, ապա խնդիրը կլուծվի հանրաքվեների միջոցով:
Հնարավորություն կտրվի նաև դատական համակարգում ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը, և ոչ բոլոր դեպքերում, սակայն տարեկան միջինում 30 քրեական գործով երդվյալ ատենակալներ կլինեն:
Ընդլայնվելու է նաև մարդու իրավունքների և ազատությունների շրջանակը: