Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սեպտեմբերի 3-ին, Հայաստանի բարձլեռնային «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժությանը մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա։ Վարժանքները ղեկավարում է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը: Հայտնի է, որ զորավարժությունն ընթանալու է մինչև սեպտեմբերի 7-ը:
Միջոցառման բացման արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգները, որից հետո ելույթ է ունեցել Միքայել Գրիգորյանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ ԱՆդրեյ Ռուզինսկին:
Ռուսաստանյան կողմը զորավարժությանը ներկայացնում է ռազմաբազայի մոտոհրաձգային ուժեղացված գումարտակը և Երևանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիան։ Գումարտակի կազմում ներգրավված են մոտ 1000 զինծառայող, ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա` ինչպես հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հրետանային միջոցներ, այնպես էլ 40 միավոր հատուկ տեխնիկա:
Տեղեկացնենք նաև, որ զորավարժության ողջ ընթացքին հետևելու են «Նավոդչիկ-2» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերը: