կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 19:17
Քաղաքական

Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին

Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին

Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձեւի մասնակցության վիճակահանությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊԲ լրատվական ծառայությունից։

ՀՀ զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության եւ Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ:

Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաեւ «Կարգապահության պահապան» մրցաձեւի վիճակահանությունը: Այս մրցաձեւում ՀՀ զինված ուժերը ներկայացնող ռազմական ոստիկանների թիմը հանդես կգա երկրորդը:

«Կարգապահության պահապան» մրցաձեւը բաղկացած է չորս փուլերից` հրաձգություն, արգելագոտու հաղթահարում, պարեկային խմբերի մրցարշավ ավտոմեքենաներով եւ բնական արգելագոտիների հաղթահարման թիմային մրցարշավ: