կարևոր
2527 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-02 22:00
Քաղաքական

Արցախը հանձնելու քայլը ՀՀ իշխանությանն է, որքան էլ փորձեն հեքիաթներ հորինել․ Կիրո Մանոյան

«Հիմնական խնդիրն՝ արցախցիների Արցախ վերադառնալու հարցը միջազգային օրակարգում պահելն է։ Այնպես չէ, որ այն օրակարգում չկա, բայց հաշվի առնելով  ՀՀ իշխանությունի ծանոթ կեցվածքը կարող է այդ օրակարգից դուրս մնալ։ Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի այն մնա միջազգային օրակարգում։ Այստեղ կարևոր անելիք ունեն Արցախի իշխանությունը, հայ հասարակությունն ու Սփյուռքը՝ տարբեր կառույցներով»,- «Վերադարձ» խորագրով միջոցառմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ Արցախը հանձնելուց հետո այս իշխանություններն ինչ էլ անեն, այլևս չի զարմացնում Սփյուռքին։

«Հիմնական պատճառը՝ ՀՀ իշխանություններն են, որ մենք այսօր այս վիճակում ենք»,- ասաց Մանոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս են ընդունում Սփյուռքում Նիկոլ  Փաշինյանին, ՀՅԴ գործիչը պատասխանեց․

«Ասել, որ ողջ Սփյուռքը միակարծիք է, այդպես չէ, սակայն դժգոհությունը  շատ է մեծածել։ Նույնիսկ նրանք, որոնք վեց տարի առաջ այս փոփոխություններից գոհ էին, ունեին ինչ-որ ակնկալիքներ, հիմա նրանցից շատերն արդեն հասկացել են՝ խաբկանք էր, այս իշխանությունները եկել են առաքելությամբ, հստակ ծրագրով և այն քայլ առ քայլ կատարում են։ Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն, ինչ-որ իմաստով նաև՝ Հայաստանից երեսթեքում»։


Մանրամասն՝ տեսանյութում։