Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետամուտ է լինում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ամբողջ շրջանակը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք:
Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:
Հայկական կողմը կրկին երաշխավորում է, որ ս.թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով շփման գիծը հատած, դրա հետևանքով ադրբեջանական զորքերի վերահսկման գոտում հայտնված և վերջիններիս կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:
ԿԽՄԿ-ին խնդրվում է Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝ շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր»: