|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես տեղեկացնում է razm.info-ն, օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։
Այս մասին razm.info-ի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։ Նրա խոսքերով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։ Վերջիններս այլ մանրամասներ չեն հաղորդել։ Չի հաջողվել այս պահի դրությամբ մեկնաբանություններ ստանալ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։