Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բանդայի կազմում գործելու և նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ռաֆայել Մասումյանը, նույն ինքը` երգիչ Աֆոն,ը ազատ չի արձակվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մասումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց. «Ափսոս, որ ազատ չի արձակվել: Ընդամենը նրան պահելու ռեժիմն է կիսափակից փոխվել կիսաբացի»:
Իսկ թե ինչո՞ւ` ափսոս, փաստաբանը պատասխանեց. «Որովհետև նա անմեղ է, նա ոչինչ չի արել, մեղադրանքը խայտառակություն է»:
Մեր այն հակադարձմանը, թե այդպես է պատասխանում, որովհետև նրա փաստաբանն է, Տիգրան Աթանեսյանն արձագանքեց. «Ոչ, ես ցանկացած անձի կարող եմ ցույց տալ, որ նրա մեղավորությունը փաստող որևէ ապացույց գոյություն չունի»:
Փաստաբանն ասաց նաև, որ հայաստնյան պայմաններում այդ երկու ռեժիմներն իրարից չեն տարբերվում, օրենքով սահմանված են, սակայն հնարավորությունների բացակայության պատճառով դրանք չեն կիրառվում:
Նշենք, որ նախկին ՊԵԿ ղեկավար, ներկայումս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձը կազմակերպվել է 2009 թվականին: Մասումյանի դեմ առաջադրված մեղադրանքի համաձայն` նա կազմավորված բանդայի անդամներին է փոխանցել 150 հազար դոլար` որպես սպանությունը կատարելու վճար: