կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 17:39
Տնտեսական

Հայաստանում 4.2 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել

Հայաստանում 4.2 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանում 4.2 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել: Այս տարի Հայաստանում արտադրվել է 4 միլիարդ 325.2 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա' անցյալ տարվա 4 միլիարդ 514.8 միլիոնի դիմաց:

 

Նույն ժամանակաշրջանում արտադրվել են 1545 հատ` մինչեւ 0.75 կՎտ հզորության էլեկտրաշարժիչներ' անցյալ տարվա 1307 հատի փոխարեն (աճը' 18.2 տոկոս), 15 հատ 0.75-75 կՎտ հզորության էլեկտրաշարժիչներ' անցյալ տարվա 31 հատի փոխարեն (նվազումը' 51.6 տոկոս): Ի տարբերություն նախորդ տարվա 3 հատ փոքր հզորության տրանսֆորմատորների, այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ոչ մի հատ փոքր հզորության տրանսֆորմատոր չի արտադրվել: Իսկ անցյալ տարվա 31 հատ մեծ հզորության տրանսֆորմատորների դիմաց, այս տարի արտադրվել է ընդամենը 16 մեծ հզորության տրանսֆորմատոր (նվազումը' 48.4 տոկոս):

 

Նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրված 15 հազար 68 հատ էլեկտրաեռակցման սարքավորումների դիմաց, այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է ընդամենը 3160 հատ նման սարքավորում (նվազումը' 79 տոկոս):

 

Նախորդ տարվա հունվար-հուլիսին արտադրված 5284 հատ օպտիկա-մեխանիկական սարքեր եւ սարքավորումների փոխարեն այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 3557 հատ նման սարք-սարքավորում (նվազումը' 32.7 տոկոս), իսկ 27 հազար 100 հատ ավտոգենային սարքավորումների փոխարեն, այս տարի արտադրվել է ընդամենը 20 հազար ավտոգենային սարքավորում (անկումը' 26.2 տոկոս):

 

Նախորդ տարվա 7 ամիսների 326.5 հազար ռելեի, 143 հատ պոմպերի փոխարեն այս տարվա առաջին 7 ամիսներին մեր երկրում արտադրվել է 281.4 հազար ռելե եւ 133 պոմպ (նվազումները, համապատասխանաբար' 13.8 եւ 7 տոկոս):

 

Այս տարի, մինչեւ հուլիս, Հայաստանում արտադրվել են 26.7 տոննա ցածրավոլտ մալուխներ' նախորդ տարվա 14.6 տոննայի փոխարեն (աճը' 82.9 տոկոս), սակայն անցյալ տարվա 39 տոննա տեղակայման լարերի փոխարեն արտադրել է ընդամենը 5.5 տոննա նման լարեր (նվազումը' 85.9 տոկոս):

 

Այս տարի Հայաստանում արտադրվել են նաեւ 27 հազար 500 հատ ջրային հաշվիչներ, այն դեպքում, երբ անցյալ տարվա առաջին 7 ամիսներին նման արտադրանք չենք ունեցել, իսկ էլեկտրական հաշվիչների' անցյալ տարվա 738 հատի փոխարեն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է 2101 էլ. Հաշվիչ (աճը' 2.8 անգամ): Նվազել են խողովակային ամրանների արտադրության ծավալները' նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի 13.4 տոննայի փոխարեն, այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրելով ընդամենը 3.9 տոննա նման ամրաններ (նվազումը' 70.9 տոկոս):

 

2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 876 հատ համակարգիչ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 1052 հատ համակարգիչ (անկումը' 16.7 տոկոս): Սա այն դեպքում, երբ մեր կառավարոթյունը հայտարարում է ՏՏ ոլորտի հավակնությունների մասին:

 

Նվազել են նաեւ կենցաղային ժամացույցների ու սառնարանային ցուցափեղկերի արտադրության ծավալները' անցյալ տարվա 7 ամիսների' համապատասխանաբար 11 հազար 466 եւ 74 հատի փոխարեն այս տարի կազմելով ընդամենը 8768 հատ ժամացույց ու 44 սառնարանային ցուցափեղկ (նվազումը' համապատասխանաբար' 23.5 եւ 40.5 տոկոս):

 

Այս տարվա հունվար-հուլիսին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սակայն, 50.1 տոկոսով ավելացել են ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ծավալները' նախորդ տարվա 14 հազար 32 հատի փոխարեն այս տարի կազմելով 21 հազար 58 հատ:

 

Փաստորեն, պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի,  էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորանքի ու ժամացույցների արտադրության ոլորտը, բացի 4 տեսակի ապրանքներից, անկում է ապրել: