| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային վիճակագրական ծառայությունը ժամեր առաջ հրապարակել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները 2014 թվականի առաջին 10 ամիսների համար:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա 10 ամիսների համեմատ, աճել է 4.2 տոկոսով: Աճի տեմպի դանդաղումը շարունակվում է արդյունաբերության ոլորտում՝ պայմանավորված հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում առկա` պղնձի գնային քաղաքականությամբ: Աճն այս ոլորտում կազմել է 2.2 տոկոս:
Գյուղատնտեսությունն աճել է 6.5, առևտրի շրջանառությունը` 4.7 տոկոսով: Միջին գնաճն այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 2.9, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է մոտավորապես 8 տոկոսով:
Արտահանումը շարունակում է հետ ընկնել ներմուծման ծավալներից: Արտահանումն առաջին 10 ամիսներին աճել է 2.9, ներմուծումը՝ 3.8 տոկոսով: Հետնապահների շարքում կրկին շինարարությունն է, այս ոլորտում նվազումը կազմել է 4.4 տոկոս: Շարունակվում է նվազում արձանագրվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մենք արտադրել են մոտավորապես 1 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա: