|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է 2 մոտոցիկլետ նվիրել «Երիտասարդ Արշավորդ» ՀԿ-ին: Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող' ՀՀ ոստիկանության կողմից տնօրինվող մոտոցիկլետները նվիրաբերել «Երիտասարդ Արշավորդ» հասարակական կազմակերպությանը' երիտասարդական խմբերի հայկական պատմամշակութային վայրերի ծանոթացման նպատակով արշավների, էքսկուրսիաների կազմակերպման, հեծանվային սպորտի տարածմանն ուղղված գործունեության իրականացման պայմանով:
Ըստ այդմ' նախատեսվում է «Երիտասարդ Արշավորդ» ՀԿ-ին նվիրաբերել' յուրաքանչյուրը 2 միլիոն 347 հազար 150 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող երկու` ԻՄԶ-8-1034 մակնիշի մոտոցիկլետներ: