|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը նոր եթերաշրջանում վարելու է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի հիմնական թողարկումը եւ «Հայլուր-հարցազրույցը»:
Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում փաստացի հաստատել է նաեւ ինքը` Մնացականյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ երեկոյան «Հայլուրը» ինքն է վարելու, նա ասել է. «Հավանաբար` այո: Ժամը 21-ի թողարկումը: Այդպիսի նախնական պայմանավորվածություն կա: Բայց ես հստակ չեմ էլ կարող ասել, որովհետեւ նախնական զրույցի արդյունքն եմ ասում: Կոնկրետ դետալներ դեռ չենք հստակեցրել, բայց չի բացառվում, որ հիմնական թողարկումը ես վարեմ»:
Մնացականյանը ներկայումս չի վարում «Շանթի» հաղորդումները եւ արձակուրդից հետո կտեղափոխվի Հ1: