Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՍԴ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքվում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե օրերս հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` սահմանադրական բարեփոխումների թեման քննարկելու նպատակով:
Նշենք, որ «Ժամանակ» թերթն էր հրապարակել տեղեկություն, որ օրերս գաղտնի հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ հանդիպումն իբր եղել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձ է արել համոզել Ծառուկյանին՝ փոխել իր մոտեցումը ՍԴ փոփոխությունների նկատմամբ, սակայն Գագիկ Ծառուկյանը անդրդվելի է եղել:
«Գագիկ Հարությունյանը երբեւիցե Գագիկ Ծառուկյանի հետ նման հարց չի քննարկել, մտերմական հարաբերություններով հանդերձ վերջին ամիսներին նրա հետ որեւէ առանձնազրույց չի ունեցել: Ու ընդհանրապես` սահմանադրական բարեփոխումների հարցում Գագիկ Հարությունյանը մասնագիտական քննարկումներից ու հանրային իրազեկումից բացի որեւէ մակարդակում գաղտնի կամ ոչ գաղտնի հանդիպումներ չի ունենում»,- ասված է հաղորդագրությունում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես նշեց, որ նման հանդիպում ՍԴ նախագահի ու ԲՀԿ նախագահի միջև չի եղել, և որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների անցկացմանը` համարելով, որ երկրում կան առավել հրատապ խնդիրներ: