կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 13:28
Քաղաքական

ՀՅԴ-ի դիրքորոշումը ԲՀԿ-ից կախված չէ

ՀՅԴ-ի դիրքորոշումը ԲՀԿ-ից կախված չէ

ՀՅ Դաշնակցությունը մասնակցելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություներին, բայց թե ի՞նչ ֆորմատով, կորոշվի Գերագույն ժողովի օրը. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

 

«Իհարկե, մասնակցելու ենք: Մասնակցության ֆորմատը կորոշենք Գերագույն մարմնի նիստի ընթացքում, որից հետո հանրությունը կտեղեկանա»,- ասաց նա:

 

Բանախոսն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ ոչ մեկին չսատարելու որոշմանը: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե այդ հանգամանքը շրջադարձային կերպով կփոխի ՀՅԴ-ի դիրքորոշումը, որովհետեւ այդ որոշումը ԲՀԿ-ից կախված չէր:

 

Նրա կարծիքով` փոփոխություններ կլինեն ոչ այնքան քաղաքական, որքան հասարակական ասպարեզներում: Մասնավորապես` տարիներ շարունակ ընտրակաշառքի ակնկալիքով ընտրության գնացող հասարակության համար կարող է հետաքրքիր վիճակ ստեղծվել, եւ այս անգամ փող չբաժանվի:

 

«ԲՀԿ-ն թեկնածու չի դրել, ուրեմն այդ կողմից նյութական ոչ մի սպասելիք չի լինի, ՀՀԿ-ն էլ մոտիվացիա չի ունենա ընտրակաշառք բաժանելու: Քաղաքական ուժերը ստիմուլ չեն ունենա նյութական առումով ընտրազանգվածին շահագրգռելու, սա իսկապես արտառոց երեւույթ է»,- ասաց նա: