|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցում չի փոխվել. հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ Պուտինը «Ասադի փաստաբանը» չէ, այլ «միջազգային իրավունքի փաստաբանն է և պաշտպանը»: Պեսկովի խոսքով` Պուտինի դիրքորոշումն այն է, որ երրորդ երկիրը կամ անձը չի կարող որոշում կայացնել այս կամ այն երկրի ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր հետ զրույցում Պուտինն ասել է, որ Ասադի «կողմնակիցը չէ, ոչ էլ` նրա փաստաբանը»: