Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը չի քննարկում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը, այլ կենտրոնացած է միայն ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության վրա։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ այս պահին Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի տարածքի համար, իսկ ԱՄՆ-ը շարունակում է օգնություն ցուցաբերել ուկրաինական զինված ուժերին։ Քիրբին նշել է, որ հունվարի 28-ին ԱՄՆ-ը զենքի ու զինամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա, և այդ մատակարարումները կշարունակվեն։
Գերատեսչության ներկայացուցիչը մատնանշել է Ուկրաինայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի զորքերի ուսումնական ստորաբաժանումների ներկայությունը։
«Նախագահը (Ջո Բայդենը) հասկացրել է, որ մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկի Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու։ Նա հասկացրեց, որ դա չի քննարկվել։ Մենք կենտրոնանալու ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների անվտանգության իրական երաշխիքների վրա»,- շարունակել է Պենտագոնի խոսնակը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ Մոսկվան հստակ հասկանում է ՆԱՏՕ-ին ուղղված իր սպառնալիքների անընդունելիությունը։
«Միացյալ Նահանգները կպայքարի ՆԱՏՕ-ի դաշնակիցների և մայրցամաքում իր պարտավորությունները կատարելու համար»,- ասել է Քիրբին։