Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցների աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահում չի արվել:
Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, որ խելամիտ որեւէ կազմակերպություն Սահմանադրական դատարանի որոշման դեմ ինչ-որ բան կարող է անել:
«Սահմանադրական դատարանը մեր բարձրագույն մարմինն է, եւ մինչեւ մարտի վերջը պետք է սպասենք վերջնական որոշման»,- ասաց տիկին Թուխիկյանը:
Անդրադառնալով նախօրեին «Անուշ» ներկայացման տապալմանն ու դերասանների բողոքին պարտադիր կենսաթոշակայինի դեմ` նա նշեց, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է լինի, որտեղ ուզում է աշխատի, ունի մարդկային իրավունքներ եւ կամք, որոնք գերակա են ամեն ինչից. «Սխալ է բռնանալ մարդու կամքի դեմ, եթե այդ կամքը հակաօրինական որեւէ բան չի անում»: