կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 10:40
Աշխարհ

Airbus A320 օդաչուն կործանել է ինքնաթիռը, որ իրեն միշտ հիշեն

Airbus A320 օդաչուն կործանել է ինքնաթիռը, որ իրեն միշտ հիշեն

Գերմանական Airbus A320 օդանավի կործանման մեջ կասկածվող գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցի նախկին ընկերուհին Bild պարբերականին պատմել է, որ նա միշտ ցանկանում էր «փոխել համակարգն» ու «այնպիսի բան անել, որը կհիշեին բոլորը». հայտնում է Лента.ру-ն:

 

Նրա վկայությամբ՝ Լյուբիցը հաճախ էր գիշերվա կեսին քնած տեղից վեր թռչում` սարսափած բղավելով. «Մենք ընկնում ենք»:

 

«Երբ ես իմացա ինքնաթիռի կործանման մասին, անմիջապես հիշեցի նրա խոսքերը. «Մի անգամ ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգն ու բոլորը կճանաչեն ինձ ու կհիշեն անունս»,- պատմել է աղջիկը: