Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ վերջին շրջանում կատարվում էր հայ-ադրբեջանական սահմանին` Ադրբեջանի քաղաքական խաղերն էին. Նա ուզում էր իր ժողովրդին ցույց տալ, թե որքան ուժեղ է, որն այդպես էլ չստացվեց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մոնթեի մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանն ուզում էր մեզ հունից հանել, որ մենք էլ պատերազմ սկսեինք, բայց ճիշտ հակառակը եղավ` Ադրբեջանը` տեսնելով մեր բանակի մարտունակությունը` հետ քաշվեց:
«Մեր բանակն այնքան հզոր է, որ ինքն իր խնդիրները կարող է լուծել` առանց երրորդ կողմի միջամտության: Պետք եղած դեպքում մենք էլ, Սփյուռքն էլ կանգնած կլինենք մեր բանակի կողքին: Ինչ վերաբերում է բանակցություններին` դրանք ինձ թատրոն են հիշեցնում` Ադրբեջանի կողմից խաղացվող. 20 տարի է` Ադրբեջանը նույն եղանակն է նվագում»,-ասաց Ժամկոչյանը` հավելելով, որ պատերազմ չի լինելու, քանի որ Ադրբեջանը հիմա փորձում է իր ներքին հարցերը լուծել:
Այն, որ Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է մեծ թափով զենք գնել` Զամկոչյանի կարծիքով` մեզ ամենևին էլ դա չպետք է վախեցնի, քանի որ նրանք փող ունենք, ինչն էլ շռայլորեն ծախսում են, բայց փոխարենը մարտունակ բանակ չունեն, ինչի պատճառով էլ պարտվում են:
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանն էլ իր հերթին նշեց, թե վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր զինվորները պատրաստ են դիմակայել Ադրբեջանի պարտադիր անակնկալներին:
«Հայրենասիրությունը պարտադրել կամ փոխանցել չես կարող, այն պետք է մարդու արյան մեջ լինի, իսկ մեր զինվորները դրա պակասը չունեն: Երբ շատ փոքր էի` մայրս ասում էր` տես` երկինքն ինչ կապույտ է, արևը պայծառ, հայրդ զոհվեց, որ դու կարողանաս տեսնել այս ամենը»,-ասաց Ասպրամը: