Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ գործարար Լևոն Հայրապետյանին երեկ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Հայրապետյանը դեռևս ապրիլի 28-ին հարուցված քրեական գործով որպես կասկածյալ էր անցնում` «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակման և անօրինական լեգալացման համար: Այս մասին տեղեկանում ենք «Վեդեմոստի» լրատվամիջոցից:
Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ յուրացման տակ նկատի է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ ԲՖԿ «Սիստեմա»-ի բաշկիրական նավթային ակտիվները Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդուց` Ուրալ Ռահիմովից, գնելու գործարքի ժամանակ:
Հայրապետյանի փոխհատուցման գումարը, ըստ հետաքննության տվյալների, կարող էր կազմել մինչև 50 միլիոն դոլար: Դա հաստատել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը: Կրտսեր Ռախիմովը գործով հիմնական կասկածյալն է, իսկ Հայրապետյանը համարվում է դրա գլխավոր մասնակիցը: