|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շիրակի մարզի Գետք գյուղի մոտակայքում ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով. գրում է <Գալամ>:
Հարություն Գրիգորյանը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է: Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը դեպքի վայրից, Հարություն Գրիգորյանի դին հայտնաբերել են Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող շինություններից մեկում՝ փոսի մեջ:
Գետքի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ 4-5 ժամ շարունակ մեքենա են նկատել, իսկ մեքենայի մեջ ինչ- որ մարդիկ զրուցել են, ավելի ուշ նկատել են, որ մեքենան դատարկ է, իսկ հարեւանությամբ նկատել են արյուն եւ կրակված պարկուճներ եւ զանգահարել են ոստիկանություն: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները հայտնաբերել են Հ. Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Ըստ նախնական տեղեկությունների՝տեղի է ունեցել սպանություն, սակայն դեռ չեն պարզել՝ ով եւ ինչպես է սպանել Հ. Գրիգորյանին:
Շարունակությունն՝ այստեղ: