Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից 13 մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի` մինչև 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի` մինչև 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաև դասընթացի ղեկավար, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Մարկ Լելևրը, ՀՖՖ Մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը մեկնել են Դորտմունդ:
ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները մարտի 7-ից 14-ը կծանոթանան Դորտմունդի «Բորուսիայի» ենթակառուցվածքներին, կհետևեն առաջին թիմի մարզումներին, հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն և կվերլուծեն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիա»-«Տոտենհեմ» և Գերմանիայի Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպումները:
ՀՖՖ պաշտոնական կայք